«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ ՈՒՐԱՐՏՈՒ» ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՄՍԵՐԻ ԵՎ ԱԲՈՆԵՄԵՆՏՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Սույն պայմանները կարգավորում են «ՖԱ Ուրարտու»-ի հանդիպումների/խաղերի աբոնեմենտների և տոմսերի վաճառքի փոխահարաբերությունները գնորդի (այսուհետ՝ «Գնորդ») և «ՖԱ Ուրարտու»-ի, որպես աբոնեմենտների և/կամ տոմսերի վաճառողի և հանդիպման կազմակերպչի (այսուհետ՝ «Ակումբ» կամ «ՖԱ Ուրարտու») միջև, ինչպես նաև սահմանում են մարզադաշտ մուտք գործելու կաննոները, որը գտնվում է հետևալ հասցեում՝ ՀՀ, ք. Երևան, 0032, Ջիվանու փողոց 2, (այսուհետ՝ «Ուրարտու մարզադաշտ» կամ «Մարզադաշտ»)։ Գնելով աբոնեմենտ և/կամ տոմս, Գնորդը ակցեպտավորում է Վաճառողի օֆերտան և պարտավորվում է կատարել սույն պահանջները (այսուհետ՝ Կանոններ), ինչպես նաև հանդիսատեսների վարքագծի կանոնները, որոնք նշված են ստորև

Խաղի անցկացման վայրը որոշվում է Ակումբի բացառիկ հայեցողությամբ: Ակումբի տնային խաղերի անցկացման վայրի մասին տեղեկատվությունը հրապարակվում է ակումբի պաշտոնական կայքում հետևյալ հասցեով՝ http://fcurartu.am/ և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վեբ-կայքում՝ https://ffa.am:

Աբոնեմենտի և/կամ տոմսի գնման դեպքում գնորդը պարտավոր է պահպանել սույն Կանոնները և պայմանները, ինչպես նաև ակումբի այլ իրավական ակտերը:

Սույն կանոնները սահմանում են հանդիսատեսների վարքագծի կարգը, նրանց իրավունքներն ու պարտականությունները պաշտոնական մարզական մրցումների անցկացման ժամանակ:

Սույն Կանոնների նպատակներով օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

«Մուտքի տոմս» - մարզական պաշտոնական մրցումների կազմակերպչի սահմանած ձևի փաստաթուղթ, որը հաստատում է անձի՝ պաշտոնական մարզական մրցումներ այցելելու իրավունքը.

«Հանդիսատեսի միավորում» - ավելի քան 20 հոգուց բաղկացած անձանց խումբ, որոնք աջակցում են պաշտոնական մարզական մրցումների մասնակիցներից մեկին, որը հավատարմագրված է պաշտոնական մարզական Մրցույթի կազմակերպչի կողմից՝ կազմակերպչի կողմից սահմանված կարգով.

«Սեկտոր ակտիվ աջակցության համար» - հանդիսատեսների առանձնացված բլոկ, որը սպորտի օբյեկտում համարվում է, այն որոշվում է սպորտի օբյեկտի սեփականատիրոջ (Օգտատիրոջ) կողմից՝ պաշտոնական մարզական Մրցույթի կազմակերպչի հետ համաձայնեցմամբ, որը նախատեսված է հանդիսատեսի կողմից պաշտոնական մարզական մրցումների մասնակիցներին աջակցելու համար.

«Աջակցության միջոցներ»՝ առարկաներ, որոնք պարունակում են տեղեկատվական կամ գրաֆիկական տվյալներ, տրիբունայի վիզուալ ձևավորման նյութեր, ինչպես նաև հնչյունների կորզման փողային հարմարանքներ, որոնք օգտագործվում կամ կարող են օգտագործվել հանդիսատեսի կողմից.

«Պաշտոնական մարզական մրցույթի կազմակերպիչ» - իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի նախաձեռնությամբ անցկացվում է պաշտոնական մարզական մրցույթ և (կամ) որն իրականացնում է նման մարզական մրցումների նախապատրաստման և անցկացման կազմակերպչական, ֆինանսական և այլ ապահովումը.

«Հանդիսատես», «վերահսկիչ» «կարգադրիչ», «պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայր», «սպորտի օբյեկտներ», «կամավոր» հասկացություններն օգտագործվում են սույն Կանոններում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անվտանգության և պահպանության կանոնակարգով սահմանված կարգով և նշանակությամբ:

ՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔ

    1. «Ուրարտու» ՖԱ-ի տնային խաղերի տոմսերը կարելի է ձեռք բերել առանց անձը հաստատող փաստաթղթերի ներկայացման, բայց ոչ ավել, քան 5 (հինգ) տոմս մեկ հաճախորդի համար:

    2. «ՖԱ Ուրարտու»-ի թիմի արտագնա խաղերի տոմսերը կարելի է ձեռք բերել ամրագրման տպագիր ձևը և անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո՝ ոչ ավել, քան 1 (մեկ) տոմս մեկ գնորդի համար:

    3. Մինչև 7 տարեկան երեխաներն իրենց օրինական ներկայացուցիչների ուղեկցությամբ մարզադաշտ են թույլատրվում անվճար այն պայմանով, որ նրանք առանձին նստատեղ չեն զբաղեցնում:

    4. Մինչև 14 տարեկան երեխաներին արգելվում է գնել տոմսեր ինչպես դրամարկղում, այնպես էլ օնլայն կարգով:

    5. Խաղի մեկնարկի ամսաթիվը և ժամը կարող են փոփոխվել Մրցումների կազմակերպիչների կամ ակումբի կողմից՝ նրանցից անկախ պատճառներով: Գնորդը պարտավոր է ստուգել խաղի մեկնարկի ամսաթիվը և ժամը ակումբի կայքում հետևյալ հասցեով http://fcurartu.am., Ակումբը պատասխանատվություն չի կրում Գնորդի ցանկացած տեսակի պահանջի, վնասների, ծախսերի համար, որոնք կապված են խաղի դադարեցման կամ խաղի մեկնարկի ամսաթվի և/կամ ժամանակի փոփոխության հետ:

    6. Էլեկտրոնային տոմսը վավեր է միայն Ակումբի առցանց ծառայությունների օգտագործմամբ ձեռք բերելու դեպքում http://fcurartu.am։ Երրորդ անձանցից էլեկտրոնային տոմս ձեռք բերելու կամ կորցնելու, գողանալու, կեղծելու, պատճենելու կամ ցանկացած այլ եղանակով ձեռք բերելու դեպքում, որը խախտում է սույն կանոններն ու պայմանները, նման տոմսի սեփականատիրոջը թույլ չի տրվի մուտք գործել խաղին և մարզադաշտ:

    7. Վերավաճառք, տոմսերի փոխանակում, ինչպես նաև դրանց օգտագործում ծառայությունների փաթեթների շրջանակներում, ներառյալ մրցանակների խաղարկությունների, գովազդային ակցիաների, ինչպես նաև այլ առևտրային և գովազդային նպատակներով՝ առանց Ակումբի սպորտային մրցաշարի կազմակերպիչների պաշտոնական թույլտվության արգելված է։



  1. ՄԱՐԶԱԴԱՇՏ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ

    1. Մարզադաշտ մուտք գործելը թույլատրվում է տոմսի QR-կոդի էլեկտրոնային սկան միջոցով: Կոդը սկանավորվում է ավտոմատացված համակարգի սարքերով, QR կոդը սկանավորելիս՝ համակարգը տալիս է ձայնային ազդանշան, որ ֆիզիկական մուտքը մարզադաշտ թույլատրված է՝ փոփոխելով ծանուցման ցուցիչը կարմիրից՝ կանաչ:

    2. Տոմսի և/կամաբոնեմենտի սեփականատերը պարտավոր է «ՖԱ Ուրարտու»-ի և իրավապահ մարմինների ներկայացուցիչների պահանջով ներկայացնել քարտը, տոմսը, և/կամ էլեկտրոնային ձևաթուղթը և մինչև միջոցառման ավարտը պարտավորվում է իր մոտ պահել դրանք: Կրկնակի մուտքը սեզոնային քարտով, տոմսով և կամ էլեկտրոնային տոմսով չի թույլատրվում:

    3. Հանդիպումների ընթացքում ծառայությունների մատուցումը սկսվում է մարզադաշտում դռների բացման պահից: Դռները բացվում են խաղի պաշտոնական մեկնարկից 90 րոպե առաջ։

    4. Տոմսի և կամ աբոնեմենտի սեփականատերը պարտավոր է իր տոմսերը պաշտպանել պատճենահանումից: Տոմսի էլեկտրոնային ձևի պատճենման դեպքում մուտքը մարզադաշտ և Հանդիպումը հասանելի կլինի առաջնայնության հերթի կարգով՝ ներկայացված տոմսին: Եթե մարզադաշտի ավտոմատ մուտքի վերահսկման համակարգը ցույց է տալիս կրկնակի մուտքի ծանուցում կամ թույլ չի տալիս սեփականատիրոջ մուտքը, ապա տվյալ տոմսի սեփականատիրոջը չի թույլատրվի մուտք գործել մարզադաշտ:

    5. Սույն Կանոնների և պայմանների խախտման դեպքում Ակումբն իրավունք ունի չեղարկել տոմսը և/կամ աբոնեմենտը, առգրավել դրանք հանդիսատեսից և մերժել Մարզադաաշտ մուտք գործելու իրավունքը: Տվյալ պարագայում տոմսի և/կամ աբոնիմենտի սեփականատիրոջ գրավոր դիմումի հիման վրա Ակումբը նրան փոխանցում է տոմսի կամ աբոնեմենտի չօգտագործված մասի չափով վճարը, իսկ փաստացի մատուցված ծառայությունների դիմաց Ակումբի կողմից կրած գումարի մասը պահվում է։ Միաժամանակ, այն դեպքում, երբ անձի նկատմամբ կիրառվում է մրցումների անցկացման պաշտոնական արգելք, ապա տոմսերը և/կամ աբոնեմենտները չեղյալ են հայտարարվում առանց որևիցե դրամական միջոցի վերադարձի։



  1. ՏՈՄՍԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

    1. Գնորդի կողմից ծառայություններից օգտվելուց հրաժարվելու դեպքում աբոնեմենտը և կամ տոմսը ենթակա է վերադարձման, մինչև տվյալ տոմսի կամ աբոնեմենտում նշված առաջին Հանդիպումը։

    2. Մրցաշրջանի ընթացքում Գնորդի կողմից աբոնեմենտի օգտագործումից հրաժարվելու դեպքում աբոնեմենտը կարող է վերադարձվել ցանկացած օր։ Վերադարձի գումարը որոշվում է նշված մրցաշրջանի չայցելած կամ չօգտագործված Հանդիպումների արժեքը վերահաշվարկելու միջոցով, պահելով Ակումբի կողմից փաստացի կատարված ծախսերը։

    3. Այն դեպքում, երբ գնորդը զրկվում է պաշտոնական մրցումների անցկացման վայր այցելելու իրավունքից, նշված մրցաշրջանին չայցելած Հանդիպուների արժեքը չի վերադարձվում:

    4. Գնված (տպագիր) տոմսերի վերադարձի գրանցումը կարող է կատարվել միայն տոմսարկղում և ոչ ուշ, քան Հանդիպման պաշտոնական մեկնարկից 2 ժամ առաջ:

    5. Օնլայն ծառայությունների միջոցով ձեռք բերված էլեկտրոնային տոմսի վերադարձի գրանցում https://fcurartu.am, կարող է իրականացվել միայն Ակումբի Մարզադաշտում ոչ ուշ, քան երկու ժամ առաջ խաղի պաշտոնական մեկնարկից, միայն տոմսի գնորդի կողմից։

    6. Դրամական միջոցների վերադարձն իրականացվում է միայն դիմումի հիման վրա և դիմողի կողմից անձնագիր ներկայացնելու դեպքում: Բանկային քարտին միջոցների վերադարձն իրականացվում է դիմողի կողմից անձնագրի և բանկային քարտի պարտադիր ներկայացման դիմումի հիման վրա, որի միջոցով ձեռք է բերվել տոմսը: Վերադարձի դիմումի տվյալները պետք է ստուգվեն անձնագրային տվյալների հետ:

    7. Տոմսերի վերադարձի քաղաքականությունը ներկայացված է ստորև։

ՏՈՄՍԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Տոմսերի վաճառքի և մրցաշրջանի տոմսերի վաճառքի կանոնների» համաձայն՝ տոմսերի վերադարձման համար կիրառվում են հետևյալ կանոնները:

Վերադարձի ժամկետ

Ոչ ուշ քան հանդիպման մեկնարկից երկու ժամ առաջ։

Վերադարձի տեղը և անհրաժեշտ փաստաթղթերը

«ՖԱ Ուրարտու»–ի վարչական շենք, աշխատանքային ժամերը՝ Երկուշաբթիից՝ ուրբաթ, ժամը՝ 09.30-ից մինչև 18.00-ը, տոմսերը կամ աբոնեմենտները պետք է ներկայացվեն ամենաուշը Հանդիպումը սկսվելուց երկու ժամ առաջ: Վերադարձի ձևակերպման համար անհրաժեշտ է տրամադրել՝

  • վերադարձի դիմում (լրացվում է «Ուրարտու Մարզադաշտի»- ի դրամարկղերում),

  • անձնագիրը,

  • տպագիր ձևը տոմսը,

  • ՀԴՄ կտրոնը,

  • բանկային քարտի համարը կամ Idram համարը, որին պետք է վերադարձվի վճարը:

 

Դրամական միջոցների վերադարձը

  • էլեկտրոնային տոմսերով դրամական միջոցների վերադարձն իրականացվում է 3-10 օրվա ընթացքում միայն այն անձին, ով վճարել է տոմսերը և նշված է ձևաթղթերի վրա և միայն այն Idram քարտին / հաշվին, որով իրականացվել է Վճարումը,

  • բանկային քարտի կամ Idram-ի համարը, որի հաշվից վճարվել է տոմսը, նշվում է վերադարձման դիմումի մեջ:



  1. ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

    1. Հանդիսատեսները պաշտոնական մարզական մրցումների անցկացման ժամանակ իրավունք ունեն՝

      1. Պահանջել պաշտոնական մարզական մրցույթի կազմակերպիչներից, մասնակիցներից, սպորտային օբյեկտի սեփականատերերից (օգտագործողներից) և հասարակական կարգը ապահովող անձանցից հարգելու իրենց պատիվն ու արժանապատվությունը.

      2. Ժամանակին ստանալ անհրաժեշտ և ճիշտ տեղեկատվություն պաշտոնական մրցումների անցկացման հետ կապված կանոններին, սահմանափակումներին, արգելքներին և տվյալ տարածքից օգտվելու, տարածքը լքելու կարգին.

      3. Ստանալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով անհրաժեշտ բժշկական օգնություն.

      4. Մուտք գործել պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայր, եթե առկա է մուտքի տոմս և/կամ աբոնեմենտ, կամ դրան փոխարինող որևե փաստաթուղթ, բացառությամբ այն դեպքերի, երբ հանդիսատեսների վրա դրված է արգելք, պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայր այցելելու համար։ Պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայր մուտքը ենթադրում է հանդիսատեսի կողմից սույն Կանոններով սահմանված պահանջների ընդունում և կամավոր պահպանում, որոնք գործում են պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայրերում հանդիսատեսի գտնվելու ողջ ընթացքում.

      5. Գտնվել պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայրում մրցումների անցկացման ամբողջ ընթացքում.

      6. Օգտվել պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայրերում պաշտոնական մարզական մրցումների կազմակերպիչների, սպորտի օբյեկտների սեփականատերերի (օգտագործողների) և պաշտոնական մարզական մրցումների կազմակերպիչների կամ սպորտի օբյեկտների սեփականատերերի (օգտագործողների) կողմից այդպիսի ծառայություններ մատուցելու համար լիազորված այլ անձանց կողմից տրամադրվող բոլոր ծառայություններից.

      7. Զբաղեցնել այն տեղը, որը նշված է մուտքի տոմսում կամ դրան փոխարինող փաստաթղթում.

      8. Մուտք գործել անհատական հանդիսատեսների գոտի ոչ ալկոհոլային խմիչքներով, պլաստիկ կամ թղթե բաժակներով և սննդով, գնված այն առևտրի կետերից, որոնք գտնվում են պաշտոնական մարզական մրցումների անցկացման տարածքում.

      9. Մուտք գործել և օգտագործել պաշտոնական մարզական մրցումների անցկացման տարածք անձնական իրերով, որոնք արգևելված չեն սույն Կանոններով, և համապատասխանում են սույն Կաննոների 6.1-րդ կետով նախատեսված պահանջներին.

      10. Կանգնած աջակցել պաշտոնական մարզական մրցումների մասնակիցներին, եթե այլ հանդիսատեսների կողմից չկան առարկություններ.

      11. Ժամանել պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայր կամ դրան հարող տարածք սեփական տրանսպորտային միջոցով, եթե առկա է պաշտոնական մարզական մրցումների կազմակերպչի կամ սպորտի օբյեկտի սեփականատիրոջ (օգտագործողի) կողմից տրված անցագիր.

      12. Անվճար օգտագործել պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայրում գտնվող սանհանգույցները.

      13. Պահանջել անձնական իրերի պահպանության ապահովումը, եթե նրանք պատշաճ կարգով հանձնվել են պահմանման վայր.

      14. Ստանալ անհրաժեշտ օգնություն պաշտոնական մարզական մրցումների կազմակերպիչներից, սպորտի օբյեկտների սեփականատերերից (օգտագործողներին) ներգրավված կամավորներից, վերահսկող-կարգադրիչներից և այլ անձանցից, այդ թվում՝ նշված անձանցից մատուցվող ծառայությունների, հանդիսատեսների տեղերի, պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայրերում մուտքերի և ելքերի, ինչպես նաև նշված վայրերից տարհանման ժամանակ։

    2. Հանդիսատեսները պաշտոնական մարզական մրցումների անցկացման ժամանակ պարտավոր են՝

      1. Հսկող և կարգադրող մարմիններին ներկայացնել տոմսեր, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ անձը հաստատող փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս զբաղեցնել տոմսում կամ դրան փոխարող փաստաթղթում նշված տեղերը, բացառությամբ այն դեպքերի, երբ տոմսը կամ դրա փոխարինումը անհատական տեղ չեն տրամադրում.

      2. Տրանսպորտային միջոցով սպորտային օբյեկտ և/կամ դրա հարակից տարածք ժամանելիս հսկիչ-վերահսկողական մարմիններին ներկայացնել պաշտոնական մարզական մրցումների կազմակերպչի կամ սպորտային կառույցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից տրված ավտոտրանսպորտային միջոցների անցագիրը.

      3. Պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայր և (կամ) դրան հարող տարածք մուտք գործելիս անցնել անձնական զննություն և զննման համար տրամադրել անձնական իրերը.

      4. Պաշտոնական մարզական մրցույթի անցկացման վայրում գտնվելու ժամանակ պահպանել սույն Կանոններով սահմանված հասարակական կարգն ու պահանջները.

      5. Ցուցաբերել հարգալից վարքագիծ պաշտոնական մարզական մրցումների մյուս հանդիսատեսների, կազմակերպիչների և մասնակիցների, սպորտի օբյեկտների սեփականատերերի (օգտագործողների) և այն անձանց նկատմամբ, որոնք ապահովում են հասարակական կարգի պահպանությունը պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայրերում.

      6. Պաշտոնական մարզական մրցումների անցկացման ժամանակ հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունն ապահովող անձանց անհապաղ տեղեկացնել կասկածելի առարկաների հայտնաբերման, հասարակական կարգի խախտման, ծխի կամ հրդեհի առաջացման դեպքերի, պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայրերում գտնվող անձանց բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին.

      7. Չպատճառել պաշտոնական մարզական մրցումների մյուս հանդիսատեսին, կազմակերպիչներին և մասնակիցներին, սպորտի օբյեկտների սեփականատերերին (օգտատերերին) և հասարակական կարգի պահպանությունն ու հասարակական անվտանգությունն ապահովող անձանց գույքային վնաս, խնամքով վերաբերվել սպորտի օբյեկտի գույքին, ինչպես նաև պահպանել տարածքի մաքրությունը.

      8. Կատարել պաշտոնական մարզական մրցումների կազմակերպչի, սպորտի օբյեկտի սեփականատիրոջ (օգտագործողի), կարգադրիչների հսկիչների և այլ անձանց օրինական պահանջները, որոնք ապահովում են հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը պաշտոնական մարզական մրցումների անցկացման ժամանակ.

      9. Պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայրից տարահանման մասին տեղեկություն ստանալիս՝ գործել համաձայն պաշտոնական մարզական մրցումների անցկացման ժամանակ հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունն ապահովող անձանց հրահանգների (ցուցումների), հրդեհային անվտանգության կանոնների և տարահանման հաստատված պլանի համաձայն՝ պահպանելով հանգստությունը և խուճապ չստեղծելով:



  1. ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

    1. Գտնվել հարբած վիճակում, որը վիրավորում է մարդկային արժանապատվությունը և հասարակական բարոյականությունը.

    2. Իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում անվտանգության, կյանքի, առողջության, ինչպես նաև պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայրում կամ դրան հարող տարածքում գտնվող այլ անձանց կյանքի, առողջության համար.

    3. Նետել իրեր այլ հանդիսատեսների, պաշտոնական մարզական մրցումների մասնակիցների և պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայրում կամ դրան հարող տարածքում գտնվող այլ անձանց ուղղությամբ.

    4. Վիրավորել այլ անձանց (այդ թվում նաև օգտագործելով՝ պաստառներ, պլակատներ, ցուցապաստառներ և տեսողական քարոզչության այլ միջոցներ օգտագործելով) և կատարել պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող քայլեր կամ ատելություն, թշնամանք հարուցելուն, ինչպես նաև սեռի, ռասայի, ազգության, լեզվի, ծագման, կրոնի նկատմամբ վերաբերմունքի հատկանիշներով մարդու կամ անձանց խմբի արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված այլ գործողություններ.

    5. Քողարկել իրենց դեմքերը, այդ թվում՝ օգտագործել դիմակները, ինչպես նաև քողարկման միջոցներ և այլ առարկաներ, որոնք հատուկ նախատեսված են անձի հաստատումը դժվարացնելու համար, բացառությամբ պաշտոնական մարզական մրցումների կազմակերպչի կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

    6. Խախտել հասարակական բարոյական և վարքագծի նորմերը՝ մերկանալ, երբ գտնվում են պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայրերում.

    7. Մուտք գործել պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայր կամ դրան հարող տարածք և մուտք գործել այն գոտիները, որոնք նշված չեն մուտքի տոմսում կամ դրան փոխարինող փաստաթղթում (տեխնիկական տարածքներ, պատվավոր հյուրերի գոտիներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների տեղավորման համար նախատեսված վայրեր), որոնց հասանելիությունը սահմանափակված է պաշտոնական մարզական մրցույթի կազմակերպչի և (կամ) սպորտի օբյեկտի սեփականատիրոջ (օգտագործողի) կողմից.

    8. Պաշտոնական մարզական մրցումների անցկացման ժամանակ տեղակայվել աստիճանների վրա կամ որևե այլ կերպ ստեղծել երթևեկության խանգարումներ պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայրերում, որոնք նախատեսված են տարահանման համար, այդ թվում՝ անցուղիներում, ելքերում և մուտքերում (հիմնական և պահեստային).

    9. Կատարել գրություններ կամ ներկել պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայրերում տեղադրված կառուցվածքների, շինությունների, շենքերի վրա, ինչպես նաև տեղադրել պաստառներ կամ այլ առարկաներ, առանց հանդիպման կազմակերպչի թույլտվության.

    10. Մուտք գործել պաշտոնական մրցումների անցկացման վայր կենդանիների, թռչունների հետ, բացառությամբ ուղեկցող շների.

    11. Անցկացնել պաշտոնական մարզական մրցումների անցկացման կանոնադրությամբ (կանոնակարգով) չնախատեսված հանրային միջոցառումներ.

    12. Անցկացնել պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայր ցանկացած տեսակի զենք, այդ թվում՝ ինքնապաշտպանական, և ռազմամթերք, դանակահարող կամ կտրող առարկաներ, այլ առարկաներ, որոնք կարող են օգտագործվել որպես զենք, պայթուցիկ, թունավոր, թունավորող և սուր հոտով նյութեր, ռադիոակտիվ նյութեր, հրդեհավտանգ և հրատեխնիկական նյութեր կամ արտադրատեսակներ (բացառությամբ լուցկի, գրպանի կրակայրիչներ), ներառյալ ազդանշանային հրթիռները, ֆայերները, ճայթռուկները, գազի բալոնները և առարկաները (քիմիական նյութերը), որոնք կարող են օգտագործվել հրագործական արտադրատեսակների կամ ծխերի պատրաստման համար՝

      1. այլ նյութեր, առարկաներ, իրեր, այդ թվում՝ ինքնաշեն պատրաստուկներ, որոնց օգտագործումը կարող է հանգեցնել ծխի, բոցավառման.

      2. սարքեր և արտադրատեսակներ, այդ թվում՝ ինքնաշեն պատրաստուկներ, որոնք չեն հանդիսանում պիրոտեխնիկա, որոնք օգտագործվում են տարբեր նյութերի (պնևմոխլոպուշկի) ցրման, փոշիացման համար.

      3. ներկող ապրանքներ.

      4. ցանկացած տեսակի ալկոհոլային խմիչքներ, թմրանյութերի և թունավոր նյութերի կամ սիմուլյատորներ.

      5. Զովացուցիչ ըմպելիքներ ապակյա կամ թիթեղյա տարայով, ինչպես նաև 0,5 լիտրից ավելի ծավալով պլաստիկ տարայով.

      6. Ծայրահեղական բնույթի քարոզչական նյութեր, նացիստական ատրիբուտիկա, սիմվոլիկա, ծայրահեղական կազմակերպությունների ատրիբուտիկա կամ սիմվոլիկա պարունակող նկարներ.

      7. տեխնիկական միջոցներ, որոնք կարող են խանգարել պաշտոնական սպորտային մրցույթի կամ դրա մասնակիցներին (լազերային սարքեր, լապտերներ), ռադիոկայաններ, ձայնաուժեղացման միջոցներ.

    13. իրականացնել ապօրինի առևտուր (ներառյալ մուտքի տոմսերի կամ դրանց փոխարինող փաստաթղթերի առևտուրը), ցանկացած եղանակով տարածել քաղաքական, կրոնական և ռասիստական բնույթի արտադրանք (ներառյալ պաստառներ, թռուցիկներ, բուկլետներ)

    14. Ֆիզիկական անձի նույնականացման դեպքում (այդ թվում՝ տեսահսկման համակարգերի միջոցով), որի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայրեր այցելելու արգելքի տեսքով, պաշտոնական մարզական մրցումների կազմակերպիչը և (կամ) ուղեկցորդներն իրավունք ունեն նշված անձին արգելել մուտք գործել կամ հեռացնել այն պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայրից՝ չեղյալ հայտարարելով մուտքի տոմսը կամ դրան փոխարինող փաստաթուղթը՝ առանց դրա արժեքի փոխհատուցման: Պաշտոնական սպորտային մրցույթի կազմակերպիչը և (կամ) հասարակական կարգի պահպանությունն ու հասարակական անվտանգությունը ապահովող անձիք պարտավոր են նշված անձին բացատրել պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայրից մուտքի կամ հեռացման մերժման պատճառը և նշված անձին փոխանցել ոստիկանության ներկայացուցիչներին, որոնք պատասխանատու են պաշտոնական մարզական մրցումների անցկացման ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման համար:



  1. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

    1. Աջակցության միջոցները, որոնց տեղափոխումը պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայր չի պահանջում նախնական համաձայնեցում պաշտոնական մարզական մրցումների կազմակերպչի հետ, պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

      1. չեն պարունակում քաղաքական, ծայրահեղական, սադրիչ կամ գովազդային բնույթի գրություններ, վիրավորանքներ, ոչ նորմալ բառապաշար կամ անպարկեշտ պատկերներ.

      2. նացիստական ատրիբուտիկան, սիմվոլիկան, ծայրահեղական կազմակերպությունների ատրիբուտիկան կամ սիմվոլիկան, ինչպես նաև դրանց հետ շփոթության աստիճան նման ատրիբուտիկան և կամ սիմվոլիկան.

      3. նպատակ չունեն վիրավորելու պաշտոնական մարզական մրցումների մասնակիցների, հանդիսատեսների և (կամ) կազմակերպիչների պատիվն ու արժանապատվությունը.

      4. Բանեռները և դրոշակների չափերը չպետք է գերազանցեն 2 մետր երկարությունը և 2,5 մետր լայնությունը.

      5. Չեն հանդիսանում առարկաներ, որոնց օգտագործումը և (կամ) պահպանումը չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

    2. Պաշտոնական մարզական մրցումների կազմակերպչի հետ նախնական համաձայնություն չպահանջող աջակցության միջոցները պետք է տեղադրվեն այն վայրերում, որտեղ դրանք չեն խանգարում հանդիպման այլ հանդիսատեսներին Հանդիպումը դիտելուն։

    3. Սույն Կանոնների 7.5-րդ կետում նշված աջակցության միջոցների ընդունումը, որոնք չեն համապատասխանում իրենց համար սահմանված պահանջներին, թույլատրվում է միայն պաշտոնական մարզական մրցումների կազմակերպչի կամ նրա կողմից լիազորված անձի համաձայնությունը ստանալուց հետո, ինչպես նաև հասարակական կարգի պահպանությունն ու հասարակական անվտանգությունն ապահովող անձանց հետ նախապես համաձայնեցնելու պայմանով։



  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    1. Սույն Կանոններով սահմանված պահանջները չպահպանող կամ դրանց պահպանումից հրաժարվող անձինք չեն թույլատրվում պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայրեր և կարող են հեռացվել կամ պատասխանատվության ենթարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

    2. Սույն Կանոններով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը դրվում է պաշտոնական մարզական մրցումների կազմակերպիչների, սպորտի օբյեկտների սեփականատերերի (օգտագործողների), ինչպես նաև պաշտոնական մարզական մրցումների անցկացման վայրերում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովմանը մասնակցող այլ անձանց վրա:

    3. Պաշտոնական մարզական մրցումների կազմակերպիչները և (կամ) սպորտի օբյեկտների սեփականատերերը (օգտագործողները) իրավունք ունեն սահմանել լրացուցիչ պահանջներ պաշտոնական մարզական մրցումների անցկացման ժամանակ հանդիսատեսի վարքագծի նկատմամբ, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը:

    4. Սույն Կանոններում Պարունակվող տեղեկատվությունը հանդիսատեսին ներկայացվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

    5. Արգելված ապրանքների ցանկը հրապարակված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անվտանգության և պահպանության մասին կանոնակարգում, որը հրապարակվել է կայքում: https://www.ffa.am/ru/1569417511։



  1. «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ ՈՒՐԱՐՏՈՒ» ՄՀԿ-ԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑՒՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ

    1. Մուտք գործել «Ուրարտու» մարզադաշտ մի քանի մուտքերից մեկ տոմսի կամ նրան փոխարինող փաստաթղթի օգտագործմամբ արգելված են։

    2. Սույն կանոնների պահանջները խախտած հանդիսատեսի նկատմամբ կարող է ներկայացվել ռեգրեսիվ հայց՝ ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի ընթացակարգերի ուժով "ՖԱ Ուրարտու"-ի նկատմամբ կիրառված տուգանքների փոխհատուցման վերաբերյալ: Արգելված գործողությունների ամբողջական ցանկը, որոնք կարող են առաջացնել պատասխանատվություն ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ընթացակարգերով սահմանված կարգով, կարելի է գտնել հետևյալ հասցեով www.ffa.am և www.uefa.com :



  1. ՊԱՆԴԵՄԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՄՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տոմսերի վաճառքի ընդհանուր դրույթները և պայմանները պետք է ներառում են հետևյալ նվազագույն պարտավորությունները տոմսերի սեփականատերերի համար՝

    1. Տոմսերի սեփականատերերը չպետք է գան մարզադաշտ և պետք է դիմեն համապատասխան տեղական առողջապահական մարմիններին, եթե նրանց մոտ առկա է COVID-19-ի հետ կապված որևէ ախտանիշ.

    2. Տոմսերի սեփականատերերը չպետք է գան մարզադաշտ, եթե վերջին 14 օրվա ընթացքում նրանց մոտ գրանցվել է COVID-19 թեստի դրական պատասխան, կամ եթե նրանք անմիջական և ֆիզիկական կապ են ունեցել դրական COVID-19 թեստի պատասխանով անձնավորության հետ.

    3. Տոմսերի սեփականատերերը հավաստում են, որ տեղյակ են և տեղեկացված են COVID-19

© ՖԱ Ուրարտու, Բոլոր իրավունքները պաշտպանված են